20 Փետրվարի, 2025

«Նախագծի հիմնական նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ուղղությամբ»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցելով նախարարության բյուջեից հերթական վերաբաշխման ծրագիրը։

Նրա խոսքով, որոշմամբ 2025 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից այդ նպատակներով կատարվելու է վերաբաշխում 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ավարտական փուլում են գտնվում 4 մանկապարտեզների, 6 մոդուլային դպրոցների, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման, 6 դպրոցների մարզադահլիճների վերակառուցման, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման մասին է, որոնց մասով պետք է անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել:

«Խոսքը վերաբերում է նաև 13 օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և փորձաքննության աշխատանքներին, որոնք գումարային արդյունքում հանգում են 1 մլրդ 593 մլն դրամի չափով վերաբաշխմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր կրթական օբյեկտների անունները և տեղադիրքերը:

Լրահոս