Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել մետաղի մշակման համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 410 մլն դրամի ներդրում սարքավորումների և դրանց մասերի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 303 աշխատատեղ 540 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 330-ի՝ 570 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 394․4 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։