25 Փետրվարի, 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին  ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին։

«Դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, ում ֆրակցիայի  (ՔՊ խմբակցություն)  քարտուղարն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մարդու իրավունքների պաշտպանության ընտրության ժամանակ ընդդիմության կողմից ընտրված թեկնածունին ասել է՝ «ականջներդ կկտրեմ», և մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել ատելության խոսքի կամ հարակից հոդվածներով։ Դա կարծում եմ, զարմանալի է»,- ասաց Մամիջանյանը։

Նա հիշեցրեց նաև, որ վերջերս հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի  նկատմամբ դատարանն իրականացրել է  վարչական սահմանափակում՝ արգելել է արտահայտվել դատավորների մասին։

Նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ որպես խափանման միջոց նշանակված կալանքների քանակական աճը մտահոգիչ է նախարարության համար․ «Ձեր կողմից նշած անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոենական լիազորությունների չարաշահման համար։ Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բույթ»,- ասաց Գալյանը։

Մամիջանյանն այնուհետև խոսեց ատելության խոսքից և համաձայնեց Գալյանի հետ, որ ատելության խոսքը չի կարող լինել քաղաքական դիսկուրսում։

«Բայց դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, ում ֆրակցիայի քարտուղարն ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմության կողմից ընտրված թեկնածուին ասել է բառացիորեն՝ «ականջներդ կկտրեմ», և մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել ատելության խոսքի կամ հարակից հոդվածներով»,- ասաց Մամիջանյանը՝ դիմելով Գալյանին։

Լրահոս