Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին այսօր հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից։
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը՝ նշել են գերատեսչությունից։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում կատարել առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։
«Ակնկալվում է, որ նրանք մտքեր կփոխանակեն մի շարք ակտուալ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Անդրկովկասում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
49