25 Փետրվարի, 2025
Այս ԵԽ-ն հանձն է առել էլ ավելի խորացնելու ՀՀ-ԵՄ երկկողմ կապերը. Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանն ասաց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը։

Նա նշեց, որ կոմիտեի նախորդ հանդիպումներին քննարկման խնդիրներում գերակայել են Ադրբեջանի հետ կապված թեման, որը շարունակվում է առանցքային հարց մնալ, սակայն զուգահեռ հիմա շատ արագ զարգանում է ՀՀ-ԵՄ համագործակցության հարցը։

Կոմիտեի համանախագահը հիշեցրեց՝ ՀՀ-ն օրենք է ընդունել, որը ՀՀ-ԵՄ անդամակացության գործընթացի մեկնարկն է․ «Այն արտահայտում է, որ ԵՄ-ն գավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք։ Ճշմարտությունն այն է, որ ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել»։

 

Լրահոս