25 Փետրվարի, 2025

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․), որի ընթացքում նմուշառում է իրականացվել բոլոր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Տեսչական մարմնից հայտնում են, որ փորձաքննության արդյունքներով՝ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։

Լրահոս