25 Փետրվարի, 2025
Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Hyundai Elantra», «ՎԱԶ 21101» և «MAN» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

 

Լրահոս