Նա նշեց, որ կոմիտեի նախորդ հանդիպումներին քննարկման խնդիրներում գերակայել են Ադրբեջանի հետ կապված թեման, որը շարունակվում է առանցքային հարց մնալ, սակայն զուգահեռ հիմա շատ արագ զարգանում է ՀՀ-ԵՄ համագործակցության հարցը։
Կոմիտեի համանախագահը հիշեցրեց՝ ՀՀ-ն օրենք է ընդունել, որը ՀՀ-ԵՄ անդամակացության գործընթացի մեկնարկն է․ «Այն արտահայտում է, որ ԵՄ-ն գավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք։ Ճշմարտությունն այն է, որ ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել»։