Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին և պատրաստ ենք աջակցել դրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք ուղղություններ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարած այցից հետո աշխատանքային այցով մեկնել է Թեհրան
58