Ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.
«Պետք չէ գիտնական լինել, հասկանալու պարզ ճշմարտություններ:
Աքսիոմատիկ ճշմարտություն է. պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ առաջնորդ լինի: Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն: Երկուսն էլ բացահայտ ցանկանում են, որ պաթոլոգիկ սուտասանը մնա իշխանության Հայաստանում (շատ տրամաբանական է):
Իսկ ի՞նչ ենք ուզում մենք՝ հայերս:
Ինքս շատ կցանկանայի, որ Հայաստանի թշնամի երկրներում իշխանության գային հենց մեր ազգակործան պատուհասի նման քաղաքական գործիչներ (պետական դավաճաններ)»:
75