Մարտի 18-ին ընդունել եմ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ գոհունակությամբ նշել եմ Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներիս հետ քննարկել ենք արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա:
Ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ: Վերջինիս համատեքստում նաև ներկայացրել եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: