18 Մարտի, 2025

Շենգավիթ Բժշկական Կենտրոնից հայտնում են, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը։

«Ծանոթացեք փոքրիկ Դավիթն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը։

Դավիթի մայրը` 48-ամյա Լուսինեն, պատմում է, որ նորածին որդին ապրեցնելու է թե զոհված եղբորը, թե իրենց ընտանիքին: Դուրսգրումից հետո ընտանիքը փոքրիկին նախ կտանի Եռաբլուր, ապա տուն:

Դավիթը ծնվել է 2850 գրամ քաշով և 49սմ հասակով:

Հղիության ողջ ընթացքը հսկել և փոքրիկ Դավիթին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Խաչատրյանը, իսկ նրա առաջին բժիշկն է նեոնատոլոգ Նունե Մաշինյանը:

Հ.Գ. Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»,- նշել են ԲԿ-ից:

Լրահոս