18 Մարտի, 2025

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն այսօր ահազանգել է դեղորայքի անվտանգության հետ կապված խնդիրների մասին։

«Բազմիցս խոսել եմ Հայաստանում դեղերի շուկայի հետ կապված խնդիրների, դեղերի դեֆիցիտի հարցում Առողջապահության նախարարության անգործություն մասին:

Եվ ահա, ստացվում է, որ գրանցման , թույլտվության և այլ խնդիրների հետ կապված հաճախ դեղերը և բժշկական պարագաները ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ,թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերը և պարագաները, .

Ստացվում է, որ դեղորայքային որակի և անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ասելիք չունե՞ք»,-գրել է նա ու կից հրապարակել այս փաստաթուղթը։

Լրահոս