18 Մարտի, 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը:

Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից:

Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում: Մհեր Գրիգորյանն առանձնակի ընդգծել է նաև բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում ԱԶԲ հետ նախատեսվող համագործակցությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:

Լրահոս