18 Մարտի, 2025

Պուտինը Թրամփի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքային հանձնառությունը։ Հայտնում են Կրեմլից։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին ռազմական գործողությունների դադարեցման և մարդկային կորուստների նպատակին հասնելու ձգտման համար:

ՌԴ և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են շարունակել քննարկել հեռախոսազրույցում արծարծված բոլոր հարցերը։

Ընդգծվել է, որ հակամարտության էսկալացիան թույլ չտալու և այն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատելու հիմնական պայմանը պետք է դառնա Կիևին օտարերկրյա ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության տրամադրման ամբողջական դադարեցումը:

Հաղորդվում է, որ Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չորեքշաբթի օրը կիրականացնեն գերիների փոխանակում 175-ը 175-ի դիմաց ձևաչափով։

Լրահոս