6 Մայիսի, 2025
«Հրապարակ» թերթը  գրում է .
 Օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից Հակոբ Ասլանյանը կնախաձեռնեն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո նրանք նոր կուսակցություն են հիմնել՝ ՄԱՍԿ։ Մասնավորապես գրել էինք, որ «Հայաստան» դաշինքի հայտարարությունից հետո, որ պատրաստ են իրենց 28 պատգամավորի ստորագրությունը տալ՝ Փաշինյանի անվստահության գործընթացի մեկնարկի համար, ՄԱՍԿ-ում որոշել են առիթը բաց չթողնել։ Մենք Հովիկ Աղազարյանին երեկ հարցրինք՝ նախաձեռնելո՞ւ են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Նա պատասխանեց, որ ուրբաթ օրը կուսակցության վարչության նիստ են անելու եւ քննարկելու են այդ հարցը, որից հետո կկարողանան դիրքորոշում հայտնել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 06․ 05․ 25 թ համարում։

Լրահոս