Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Կրեմլի հայտարարությանը։
Նրանք նաև քննարկել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության առաջխաղացմանը՝ արդար համաձայնագրի հասնելու նպատակով։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները ուշադրություն են դարձրել փոխշահավետ առևտրային և ներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով։
«Մանրամասն քննարկվել են երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման հարցերը», — ասվում է հաղորդագրության մեջ։