Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մայիսի 8-ին հրաման է ստորագրել, որով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակել Ռոբերտ Թամարյանին։
Թամարյանն արդարադատության նախարարի 2024թ․ մայիսի 8-ի հրամանով նշանակվել էր նույն քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2023-2024 թվականներին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ի պետի տեղակալ։
168․am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Թամարյանը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինն է։
184