ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՔՊ-ից այսօր հետաքրքրվեց՝ խաղաղության օրակարգից ի՞նչ կա։
«Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում»,- ԱԺ-ում հայտարարեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ի մոտ լավ է ստացվում միայն քննադատելը, վիրավորելը, մեղադրելն ու զրպարտելը։
«Յոթ տարի լինելով իշխանություն՝ ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ, ապակառուցողական, հայհոյող ընդդիմություն»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
76