23 Մայիսի, 2025

Փաշինյանը որոշում է ստորագրել․

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Միջազգային
իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին
2025 թվականի հունիսի 9-13-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն
(Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների
հարցերով 1531-րդ հանդիպմանը (1531st (Human Rights) meeting CM-DH) մասնակցելու
նպատակով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված
կարգով ապահովել Լիպարիտ Դրմեյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման
հետ կապված ծախսերի հատուցումը:
3
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Միջազգային
իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից
վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ
նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն»։

Լրահոս