25 Մայիսի, 2026
ԱՄՆ իշխանությունները կարող են դիմել Իրանի նկատմամբ գործողությունների այլ տարբերակների, եթե համարեն, որ Թեհրանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը արդյունք չի տալիս։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ինչպես ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նա չի շտապում և չի պատրաստվում վատ գործարք կնքել»,- նշել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը մտադիր է դիվանագիտությանը լիարժեք հնարավորություն տալ՝ նախքան այլընտրանքային սցենարների քննարկումը։

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի կամ հասնել լավ համաձայնագրի կնքման, կամ անհրաժեշտության դեպքում գործել այլ ճանապարհով։

Նա նաև ընդգծել է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, իսկ հնարավոր պայմանավորվածությունների շուրջ աշխատանքը դեռ ավարտված չէ։

Լրահոս