Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը կարևոր պայման է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը այս մասին հայտնել է X սոցիալական մեդիա հարթակում:
Ռավիդի խոսքով՝ Արաղչին պլանավորում է մեկնել Շվեյցարիա՝ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու, սակայն իրավիճակը դեռ կարող է փոխվել՝ կախված նրանից, թե արդյոք Իսրայելն ու Լիբանանը կհասնեն հրադադարի համաձայնագրի։
Ռավիդի զրուցակիցների խոսքով՝ իրանական կողմը պնդում է, որ Լիբանանում մարտերը դադարեցվեն Շվեյցարիա մեկնելուց առաջ։
Ավելի վաղ Ռավիդը պարզաբանել էր, որ Միացյալ Նահանգները բանակցություններին կներկայացնեն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։
110