20 Հունիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ։

Կարապետյանը դատարանից խնդրում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին պարտավորեցնել զրպարտությունը տարածած նույն եղանակով հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը՝ ««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»՝ պարտավորեցնելով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում www.investigative.am կայքում, Պատասխանողի ֆեյբուքյան և Թելեգրամյան օգտահաշիվներում հրապարակել հետեւյալ հերքումը.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 20.05.2026 թվականին հրապարակում է կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, որով ներկայացվել է սուտ տեղեկություն, որի միջոցով վերջինիս է վերագրվել այնպիսի փաստ, որը չի համապատասխանել իրականությանը և կապ չի ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ եղել է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներողություն է խնդրում»:

Կարապետյանը պահանջում է, որ Քննչական կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Լրահոս