«Իմ ժողովրդականությունը կախված է Իտալիայի ազգային շահերը պաշտպանելու իմ կարողությունից, և ես միշտ հենց դա եմ արել», — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատություններին պատասխանել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
«Նախագահ Թրամփ,այս շարունակական, որևէ առիթով չհրահրված հարձակումներն անիմաստ են։
Ինչ վերաբերում է իմ ժողովրդականությանը, ապա ձեզ հետ բարեկամությունն, անկասկած, դրան չի օգնել, և այն որևէ կերպ կախված չէ ձեզ հետ իմ հարաբերություններից։ Իմ ժողովրդականությունը կախված է Իտալիայի ազգային շահերը պաշտպանելու իմ կարողությունից, և ես միշտ հենց դա եմ արել։
Հենց այդ պատճառով էլ նույն կերպ վարվեցի Իտալիայում ամերիկյան ռազմական բազաների հարցում։ Դրանց օգտագործումը կարգավորվում է համաձայնագրերով, որոնք մենք միշտ պահպանել ենք և որոնք չեն կարող խախտվել, քանի դեռ ես վարչապետ եմ։
Իտալիան մնում է ինքնիշխան պետություն։
Ամեն դեպքում, իմ ժողովրդականությունը ձեր գործը չէ։
Ես խորհուրդ կտայի կենտրոնանալ ձերի վրա»,– նշել է Իտալիայի վարչապետը:
42