ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ռիսկի դիմել և Իրանի հետ սկսել նոր ռազմական գործողություններ՝ Թեհրանի միջուկային զենքի մշակումը կանխելու համար։
Նա այս հայտարարությունն արել է՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Միջուկային զենքն ավելի կարևոր է, քան տնտեսական ճգնաժամը։ Տնտեսական ճգնաժամը իսկապես վատ է։ Միջուկային զենքն ավելի արագ կհանգեցնի ճգնաժամի», – հայտարարել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Իրանը չկատարի համաձայնագրի պայմանները։
«Եթե Իրանը չկատարի համաձայնագրի պայմանները, ապա ես կանեմ այն, ինչ պետք է անեմ», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
71