«Ընդդիմության հետընտրական օրակարգում, անշուշտ, կարևոր հարցեր են, որոնք որոշելու են քաղաքական գործունեության հետագա ռազմավարությունը՝ ՍԴ-ում ընդդիմադիր բողոքների քննարկում, հետընտրական ընդդիմադիր կոալիցիա կազմելու՝ Սամվել Կարապետյանի առաջարկը, և այլն»,-«Էլ ինչ պետք է անի ընդդիմությունը» վերնագրով հոդվածում գրում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:«Միաժամանակ, այդքանով հանդերձ, մի կարևոր հիշեցում պիտի անեմ ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակներին՝ քաղբանտարկյալների հարցը:
2. Նմանատիպ ակցիաներ ռեպրեսիվ ապարատի մաս դարձած պետական գերատեսչությունների մոտ:
3. Հանրային և մեդիադաշտում թեմայի մշտական արծարծում՝ սոցցանցերից մինչև մամուլ:
4. Շատ կարևոր է իմանալ արտասահմանից եկող պատվիրակությունների կամ գործիչների ժամանակացույցը և տեսանելի և կրեատիվ ակցիաներով «դիմավորել» նրանց:5. Ամենաաղաղակող դեպքերի կամ ընդհանուր իրավիճակի մասին նամակներով հեղեղել եվրապաշտոնյաներին՝ դեպուտատներից մինչև հանձնակատարներ:6. Փորձել կազմակերպել իրազեկման ակցիաներ մեր Սփյուռքի հայրենակիցների ուժերով՝ իրենց երկրների ԱԳՆ-ների կամ խորհրդարանների մոտ:Այս ցանկը, բնականաբար, սպառիչ չէ և կարող է համալրվել այլ գործողություններով ևս: Ցանկություն լինի միայն: Եվ խնդրի գիտակցում:Կրկնեմ՝ այս հարցը կարևոր է առաջ մղել՝ ընդդիմադիր դաշտի այլ հնարավոր զարգացումներից և նախաձեռնություններից անկախ:Ազատությո՜ւն բոլոր քաղբանտարկյալներին:Հ.Գ. Շատ տխրեցի, որ ըստ ինձ հասանելի լրատվամիջոցների, Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատազրկման 1000-րդ օրը հիշել և միջոցառում են կազմակերպել միայն Վաշինգտոնում:Ազատությո՜ւն հայ ռազմագերիներին:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ»։