26 Հունիսի, 2026

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում եք Հարավային Կովկասով, կոնկրետ՝ Հայաստան-Ադրբեջան թեմաներով, ուսումնասիրում եք ու տեսնում, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով Հայաստանի դեմ տարածքային պահանջների նոր արշավ է սկսվել։ Ասում եք՝ տեսնես ՀՀ իշխանություններն ի՞նչ գնահատական են տալիս սրան, իմանամ, որ զեկուցեմ նախարարներին ու փոխնախարարներին։ Բացում եք ՀՀ ղեկավարի երեկվա ասուլիսը ու լսում, թե ինչպես է նա բառիս բուն իմաստով արդարացնում Ադրբեջանի կողմից առաջ մղվող զավթողական ծրագրերը՝ դրա մեջ մեղադրելով ՀՀ ընդդիմությանը։ Գրում եք ու զեկուցում, որ Հայաստանը փաստացի «տրամաբանական է» համարում այդ ծրագրի առաջ մղումը՝ նման ընդդիմության առկայության պայմաններում։ Հետո, երբ այդ օրակարգով ադրբեջանցի պաշտոնյան գա տվյալ X երկրի ԱԳՆ, կասեն, թե Հայաստանից որևէ փաստացի առարկություն չկա, գան, խոսենք։

Այ սենց է Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն անում Ադրբեջանի օգտին, նման վտանգավոր զուգահեռներն են օգնում Ադրբեջանին 0-ից հորինված զավթողական ծրագիրը առաջ տանել տարբեր երկրների մայրաքաղաքներում։
Դրա համար եմ ասում՝ հանրային դաշտի կոնսոլիդացիան այս հարցում շատ կարևոր է, քանի որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Եթե հանրային դաշտը միասնական սա կոչի զավթողական հայեցակարգ, որը վտանգում է տարածաշրջանային կայունությունը, այդ դեպքում միգուցե X երկրի դիվանագետը դա ևս մտցնի զեկույցում։ Ի վերջո, այս երկրում քվեարկողների մեծամասնությունը չեն ընդունել Ալիևի կամակատար Փաշինյանին որպես վարչապետ։ Ուստի X դիվանագետը դրա հետ կարող է հաշվի նստել իր զեկույցում։ Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»։

 

Լրահոս