ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ակտիվների մի մասը կօգտագործվի ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք գնելու համար։
Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ:
Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է նոր շուկաներ բացել ամերիկացի ֆերմերների համար, և Իրանը շուտով կլինի դրանցից մեկը։
«Մենք նրանց միջոցների մի մասը վերցնելու ենք և օգտագործելու ենք ցորեն, սոյա և եգիպտացորեն գնելու համար։ Այդ գործընթացը շատ շուտով կսկսվի», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ իրանական շուկայի բացումը ևս մեկ քայլ կլինի ամերիկացի ֆերմերների համար վաճառքի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
95