«Փաստ» օրաթերթը գրում է, որ հետընտրական պայմաններում ընդդիմադիր դաշտում առաջնային է դառնում միասնական ճակատի ձևավորումը։ Քաղաքական օրակարգում ուշադրության կենտրոնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանի նախաձեռնած համախմբումը։
Թերթի փոխանցմամբ, մամուլում և քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունները վկայում են, որ կոնսոլիդացիան ակտիվ սկզբնավորման փուլում է։ Չնայած հրապարակային զսպվածությանը, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանում են ինտենսիվ քննարկումներ, կոնտակտներ ու աշխատանքային հանդիպումներ։
«Փաստ»-ի գնահատմամբ, նախաձեռնությունը միտված է լրացնելու հետընտրական վակուումը և կարող է դառնալ միասնական առանցք։ Մոտ օրերի զարգացումները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին դեմքերի սպասվող հանդիպումները, կհստակեցնեն ձևաչափը և հետագա քայլերը։
106