Երեկ՝ ՔՊ նիստի ժամանակ, վարչությունը Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին ընտրեց ԱԺ փոխնախագահներ։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վահագն Ալեքսանյանը նշեց.
«Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը և ուզում եմ ասել նաև, որ ինձ համար պատիվ էր մրցակցել այն ներկայացված թեկնածուների հետ, որոնք որ կային այսօր»։
Անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալներից մեկի պաշտոնում կին թեկնածու առաջադրելուն, Ալեքսանյանն ասաց․
«Լրիվ լեգիտիմ է ձեր պնդումը այն առումով, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ, բայց չընտրվեց կին։ Այսինքն՝ փակ գաղտնի քվեարկության պայմաններում դժվար է ասել, թե ինչ սկզբունք է աշխատում»։
100