30 Հունիսի, 2026

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան։ Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վրաց նախարարի այցը տեղի կունենա ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրավերով։

«Այցի ընթացքում Սուլխան Թամազաշվիլին կհանդիպի ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ և պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումներ, կծանոթանա նրանց գործունեությանը։

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարը նաև կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Լրահոս