30 Հունիսի, 2026
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում. նախագծի ընդունումը ենթադրում է օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու այլ շեմ, որը հնարավորություն կընձեռի ուսումը ավարտած քաղաքացիներին օգտվել նշված հիմքով տարկետման իրավունքից:
Նախագծերի ընդունմամբ, օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը, որը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, և օգտվել «ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար» տարկետման հիմքից: Նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունը ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում և Հայաստանի կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի թիվ 610-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս երեք տարի:

 

Լրահոս