30 Հունիսի, 2026
Հունիսի 28-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի դատավարության մասնակիցների պաշտպանության խմբի տեսուչը և հայտնել, որ  ծառայության ընթացքում Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի 49Ա հասցեի մոտակայքում նկատել է տղամարդու, ով ատրճանակին նմանվող առարկայով կրակոցներ արձակելիս է եղել ու մոտենալով պարզել է, որ վերջինը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ֆրունզիկ Ս․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ֆրունզիկ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

 

Լրահոս