1 Հուլիսի, 2026
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Այս մասին  հայտնում են ակումբից:

Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում է 2022 թվականից: Չորս մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանը նվաճել է երկու «Սկուդետո», Իտալիայի երկու գավաթ և երկու սուպերգավաթ։ «Ներաձուրիների» մարզաշապիկով անցկացրած 187 խաղում Մխիթարյանը դարձել է 12 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս