«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք Գյումրիում գյումրեցիների հետ միասին պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ եւ հաստատենք ժողովրդավարության իշխանություն, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, ծաղկում է Արթիկը, հանրապետության մյուս քաղաքները եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանն է ծաղկում»,- քարոզարշավի ժամանակ Գյումրիում հայտարարել էր Փաշինյանը։
Այս հայտարարությունն իրավապահները որպես հերթական հրահանգ են ընկալել եւ Գյումրու իշխանությունների դեմ գործողություններ սկսել։
Մեր աղբյուրից տեղեկացանք, որ հատկապես խոշորացույցով նայել են ֆինանսական եւ ճարտարագիտական բաժինները, ապա իրենց հետ տարել ինչ-որ «կասկածելի» փաստաթղթեր՝ հավելյալ ստուգման համար: Երեւանից եկածները գրեթե բառ չեն փոխանակել համայնքապետարանի աշխատողների հետ, մերժել են ցանկացած հյուրասիրություն։
Հիշեցնենք, որ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2025 թ. հոկտեմբերի 21-ից կալանքի տակ է՝ շորթման ու կաշառքի մեղադրանքով։ Գործով անցնում է եւս 8 պաշտոնյա, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետը։ Չնայած տոտալ ճնշումներին, Գյումրու ընդդիմությունն ամուր դիմադրություն է ցույց տալիս, եւ ՔՊ-ին չի հաջողվում ավագանու նիստերը տապալելով ճգնաժամ առաջացնել ու արտահերթ ընտրությունների գնալ:
Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ քաղաքի կառավարումն առաջիկայում ստանձնի Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը, որը նոր անդամով է համալրվել:
Հուլիսի 3-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակված։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում