Ընտրություններն էլ ավարտվեցին, ու էլի նմանատիպ զանգվածը փորձում է բոլորիս գցել էդ ձանձրալի ու զզվելի շրջապտույտի մեջ։ Չե՞ք հասկանում՝ մարդիկ հոգնել են էս անիմաստ դիսկուրսներից։
Հիմի ոտատակ ընկնողները քիչ էին, Արշակ Կարապետյանն էլ փորձում է առաջին պլանում հայտնվել: 2018-ի սկզբից Նիկոլի խորհրդական, հետո՝ ՊՆ նախարարը, ով հավասարաչափ կիսում է նիկոլի հետ պատասխանատվությունը՝ պատերազմը տանուլ տանելու ու բազմաթիվ բացթողումների համար, ում օրոք հանձնվեցին Հայաստանի սուվերեն տարածքները, և ով դեռ Քառօրյայի ժամանակ ձախողել էր իր պատասխանատվության տակ գտնվող կառույցը, սկսել է քննադատել շատ շատերին, այդ թվում Սերժ Սարգսյանին:
Գնացել, օտար երկրներից ի՞նչ խնդիր եք լուծում, ո՞ւմ վրա են հոխորտում՝ անհասկանալի է։ Ասա, հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ, ոչ էդքան հետաքրքիր եք, ոչ էլ էլ առավել ևս լուրջ…»