Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը խստացրել է Ռուսաստանի համար ճանապարհորդական նախազգուշացումները և կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը: Նախազգուշացումն այժմ վերաբերում է ամբողջ երկրին, այլ ոչ թե միայն Ուկրաինային սահմանակից շրջաններին։
Նախարարությունը նշել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների շարունակական ռիսկը, օդային հաղորդակցության հնարավոր խափանումները և անվտանգության իրավիճակի վատթարացումը:
Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի և Ռոստովի մարզերը, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասը համարվում են ամենավտանգավորը։
Գերմանիայի քաղաքացիներին նաև զգուշացվել է ձերբակալման ռիսկի և հյուպատոսական օգնության սահմանափակման մասին, խորհուրդ է տրվել հետևել պաշտոնական ծանուցումներին և խուսափել մարդաշատ վայրերից։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում նմանատիպ ճանապարհորդական նախազգուշացում էր տարածել Ռուսաստանի համար։