9 Հուլիսի, 2026

Չինաստանում կոշիկի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, հաղորդում է Xinhua գործակալությունը։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 183 հրշեջ և 35 միավոր հատուկ տեխնիկա։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանձնարարել է իրականացնել դեպքի հանգամանքների մանրակրկիտ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Լրահոս