Նախընտրական և հետընտրական շրջանում ընտրախախտումների առնչությամբ ուժային կառույցների գործողությունները եղել է հայեցողական և խտրական։ Թեև առկա էին իշխանությունների օգտին համանման ընտրախախտումների հստակ և արժանահավատ վկայություններ, Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններն ուղղված էր բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և աջակիցների դեմ։
Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)) d չափանիշի՝ քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որը, քաղաքական դրդապատճառներով, ազատազրկվել է խտրական եղանակով՝ համեմատած այլ անձանց։ Այս հիմնավորմամբ և իշխանության աջակիցների անպատժելիության պայմաններում քաղաքական բանտարկյալի կարգավիճակին են համապատասխանում բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնք ազատությունից զրկվել են ընտրովի քրեական հետապնդումների պատճառով։