16 Հուլիսի, 2026

Այսօրվանից Հայաստան է ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշում է, որ հանրապետության ամենատաք գոտիներում՝  Սյունքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, ցերեկային  ժամերին ջերմաստիճանը չի գերազացնի +33-+35 աստիճանը։

Սուրենյանը տեղեկացնում է, որ առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։

Լրահոս