Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկարայում, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Նա հայտարարել է, որ Թուրքիան մնում է Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հիմնական հարթակը, և ուկրաինական կողմը շնորհակալ է Անկարային բարձր մակարդակի հանդիպում հյուրընկալելու պատրաստակամության համար։
Սիբիհան ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստել է պատերազմը դադարեցնելու իրատեսական առաջարկներ, աջակցում է հրադադարին և ակնկալում է, որ խաղաղության ջանքերը կշարունակվեն Միացյալ Նահանգների և Եվրոպայի մասնակցությամբ։
Նա նաև հայտարարել է, որ Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը կարող է նոր խթան հաղորդել խաղաղության գործընթացին և մոտեցնել հրադադարին։
95