Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար Ունա Բաքլիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իռլանդիայի միջև առկա համագործակցությունը` կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության հետագա ընդլայնումը
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին քննարկել են Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի, այդ թվում` որպես ԵՄ նախագահողի, միջև համագործակցության հնարավորություններին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը` Համաժողովի քաղաքական արդյունքներն առավել ամրապնդելու և կենսաբազմազանության միջազգային օրակարգի առաջմղմանը նպաստելու համար։
86