27 Հուլիսի, 2026

Կիևի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Վիրավորներից մեկը ևս մահացել է:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

«Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Ստացած վնասվածքների հետևանքով հիվանդանոցում մահացել է 66-ամյա տղամարդ, որը Ուկրաինայի քաղաքացի է և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի դիվանագետ», – ասվում է ուկրաինական գործակալության հայտարարության մեջ։

Նախկինում հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին Կիևի մարզում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ և վիրավորվել գրեթե 100-ը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածը ուղղված է եղել անօդաչու թռչող սարքերի ցուցադրական վայրին։

Լրահոս