27 Հուլիսի, 2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ նախատեսված են հանդիպումներ երկրի վարչապետ Էնդի Բերնհեմի, ինչպես նաև այնտեղ վերապատրաստում անցնող ուկրաինացի զինծառայողների հետ։ Այդ մասին նա հայտնել է Telegram-ի իր ալիքում՝ հրապարակելով այցի տեսանյութը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես Զելենսկին ձեռք է սեղմում Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիին։ Վերջինս նախկինում եղել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և հաճախ է հիշատակվում որպես երկրի նախագահի հավանական քաղաքական մրցակից։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ հուլիսի սկզբին Կիև կատարած այցի ընթացքում Զալուժնին Զելենսկին տեղեկացրել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։

 

Լրահոս