28 Փետրվարի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը անցյալ տարվա օգոստոսին բրազիլական Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից հետո ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին աշխատավարձ և նախատեսված հավելավճարներ չի վճարել։ Սամվել Կարապետյանը քանիցս նշել է, որ տարեկան շուրջ 2 մլն դոլար է ծախսում ֆեդերացիայի բնականոն աշխատանքի վրա, մինչդեռ մեր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը փաստում են, որ ֆեդերացիայում նրա կատարած ծախսերը չեն գերազանցում 700-800 հազար դոլարը։ Մարզիկների աշխատավարձերի ամիսներով ուշացումը որևէ ձևով չեն ազդել, սակայն, Լոռու մարզում առաջադրված Սամվել Կարապետյանի եղբոր Կարեն Կարապետյանի նախընտրական ծախսերի վրա»:

Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս