Ռուսաստանում գործունեություն ծավալող հայազգի գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ներառվել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը:
Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 394-րդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում է 4.36 միլիարդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Կարապետյանը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում հայկական ազգանունով միակ գործարարն է:
Հիշեցնենք, որ աղյուսակը, ինչպես նախորդ տարիներին գլխավորում է Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 85.6 միլիարդ ԱՄՆ դոլար:
4