Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նախընտրական բուռն քարոզարշավը մոտեցավ ավարտին: Մենք ներկա գտնվեցինք Տիգրան Արզաքանցյանի քարոզչական աշխատանքներին և լուսաբանեցինք բնակիչների հետ հանդիպումներ:
Թիվ 8-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզում, բնակչությունը շատ լավ է ճանաչում, քանզի նա ծնվել ու մեծացել է Գավառում, ապրել ու աշխատել է իրեն ընտրող մարդկանց կողքին, նաև քաջածանոթ է մարզի հիմնախնդիրներին:
Այցեքարտ` Ծնվել է 1966թ. օգոստոսի 7-ին Կամոյում (Գավառ):
1984թ. ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը: Տեխնիկ-անասնաբույժ:
Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր: 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1986-1998թթ. ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով: 1998-2003թթ. եղել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ տնօրեն:
2003-2007թթ. Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:
Ամուսնալուծված է, ունի 5 որդի ,1 դուստր:
– Խորհրդարաում կան պատգամավորներ, ովքեր միայն մշակում են մի շարք օրենքներ: Թեորեան առանց պրակտիկայի ոչինչ է: Թեորիայով են ստանում իսկական արդյունքները: Պետք է տեսական աշխատանքներ անես, բայց ստանաս իրական արդյունքը, իրատեսական գործունեությամբ: Բիզնեսը շատ դժվար գործիք է, դրա համար շատերը անհաջողությունների են հանդիպում: Ես, երբ դեռ մուտք չէի գործել քաղաքականություն, հիմնադրել էի իմ բարեգործական հիմնադրամը և բազում աշխատանքներ էի արել: Արել էի իմ հոգու ազնվության և ազգիս բարօրության համար: Այս աշխատանքները միշտ շարունակական է եղել: Տասնվեց տարի շարունակ արել ենք, բայց չենք ներկայացրել, բայց արդեն ունենք պաշտոնական կայք էջ, որտեղ թարմացվում է կատարված աշխատանքները: Բացի այդ, դա միտում չունի արված աշխատանքներով դիմացի թեկնածուին ցույց տալ և համեմատական անցկացնել: Մարդիկ կան, որ գալիս են քարոզարշավի և հաղորդում են, որ խորհրդարանում աշխատած տարիներին կատարել է բազում գործեր, հարց է ծագում արդեն, ապա մի թվի՛ր տեսնեմ, այդ ի՞նչ ես արել:
Ես միշտ կուրախանամ երբ տեսնեմ, ասել է և արել, արժանի մարդու համար արժե գովաբանել, բայց անարժանին խրատ տալ, գոնե անի’, նո’ր խոսի: Խոսքով տուն չես կառուցի, միայն գործով:
– Պարոն Արզաքանցյան, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունը. ինչքանո՞վ են նրանք վստահում այն քաղաքական ուժին, որը ներկայացնում եք Դուք։ Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները։
– Բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն քաղաքական մեծ ուժ է, իշխող ուժը: Իսկ իմ ընտրվելու հնարավորությունները գնահատում եմ բավականին բարձր։ Մարզի բնակչությունը լավ գիտի, թե՛ Տիգրան Արզաքանցյանին, թե՛ նրա կատարած աշխատանքները: Նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրել ենք,մեր իրատեսական ծրագրերը և փառք Աստծո, մինչ ընտրություններն էլ այնքան բան ունեմ արած և ավանդած Գեղարքունիքի մարզին, որ նույնիսկ մտավախություն չունեմ։ Ես միշտ ինչ արել եմ, արել եմ ժողովրդի և ընկերներիս շահերից ելնելով, որոշակիորեն անտեսելով անձնական շահը։ Մեր այս փոքր երկրում, նույնիսկ մեկ մարդու արտագաղթը պետության վրա երևում է: Մեր նպատակը և հիմնական աշխատանքները պետք է տարվի ընդդեմ արտագաղթի զարգացմանը: Այսօր ունենք շատ աշխատասեր երիտասարդներ, ովքեր պանդխտության ճանապարհին են, այնինչ ինչու՞ ոչ չապրեն և չաշխատեն հենց հայրենի երկրում:
Մենք պետք է վերցնենք այնպիսի պետությունների փորձը, որի բնակչությունը կարողանում է անլուծելի խնդրին, լուծում գտնել։ Պետության մեջ յուրաքանչյուր բնագավառ էլ համարվում է առաջնային, այնպես որ պետք է հաշվի առնել մանրուքների ոչ լիարժեքությունը և ձգտել հասնել ավելի մեծ բարձունքների:
– Պարոն Արզաքանցյան, ժողովրդի կողմից վստահության քվեն ձեռք բերելուց հետո, մեծ պատասխանատվություն կստանձնեք. այդ դեպքում ինչպե՞ս կներկայանաք հանրությանը:
– Ընտրվելու դեպքում օրենսդրական գործունեությանը զուգահեռ, շարունակելու եմ ներկայացնել Գեղարքունիքի մարզի բնակիչների խնդիրներն ու հոգսերը։ Մեր համայնքի բնակիչների շահերի պաշտպանությանը հետևողական եմ լինելու: Լավատեղյակ եմ մեր համայնքների խնդիրներին և մարդկանց հոգսերին: Գիտեմ, որ շատերն աշխատանք չունեն, մի մասը ստանում է չնչին նպաստ և ծայրահեղ ցածր թոշակ: Մարդիկ լուրջ խնդիրներ ունեն երեխաներին որակյալ կրթություն տալու հարցում: Կան համընդհանուր դժվարություններ կապված առողջապահական խնդիրների հետ: Տարիների ընթացքում կուտակված այս խնդիրների ականատեսն ենք մենք բոլորս։ Ես ձգտելու եմ ուժերիս ներածին չափով թեթևացնելու այս հոգսերը: Իհարկե, քանի որ, ինքս զբաղվել եմ բիզնեսով և ունեմ մեծ փորձառություն և հետաքրքրություն, ապա կփորձեմ նաև օժանդակել կառուցողական բիզնես ոլորտի զարգացման և առաջխաղացման համար:
– Պարոն Արզաքանցյան, տեսնու՞մ եք մրցունակ թեկնածուների: Չէ՞ որ կան նաև նորեկներ, ովքեր դեռ ներկայանալու խնդիր ունեն:
– Թեկնածուների հետ հեշտ է, կազմում կան այնպիսիսններն, ովքեր իսկապես չունեն կենսագրություն և չեն կատարել ազգային աշխատանք: Այնքան թեկնածուներ եմ տեսնում և զարմանում եմ, թե նրանք եկել են ձևի՞ համար, թե՞ հաղթելու և եթե հաղթեն ի՞նչ պետք է անեն: Այսօր ամենատհաճը այն է, որ ժողովուրդը խորը չի մտածում, այն համայնքներում, քաղաքներում որ շրջում եմ տեսնում եմ, ո՛ր թեկնածուին ո՛ր տարածքում կարող են ձայն տալ, պետք է քավոր-սանիկ, այս մոտեցումները դուրս հանեն քաղաքականության ասպարեզից: Եթե ուզում ես գաղափարապես հարուստ երկիր ունենալ, ապա պետք է լուրջ թեկնածուի ձայն տալ և անտեսել նման հորդորները:
-Տիգրան Արզաքանցյանը ինչպիսի՞ մարդ է առօրյայում:
Իհարկե, կուզեինք ավելին անել, բայց ժամանակը քիչ է, ժողովուրդը հոգնում է պոպուլիզմից, բայց ոչ իրական խոստումներից: Կասեմ միայն, որ մեր կուսակցության հնարավորությունները գնահատում եմ շատ բարձր: Եվ հույս ունեմ, որ մեր խորհրդարանի նոր կազմով կկարողանանք տնտեսապես կայուն ռելսերի վրա երկիրը դնել և հետևողականորեն մոտենալ յուրաքանչյուր խնդրին:
Mnews.am