Ֆեյսբուքյան իր էջն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդի 29-ամյա թաղապետը զարդարել է աջ կամ ձախ պրոֆիլից արված իր լուսանկարների «սիմպոզիումներով»: Այդ լուսանկարներում թաղապետը գործնական կեցվածքով նստած է և ցուցադրում է իր թանկարժեք բրենդային կոստյումները, փողկապներն ու ժամացույցները: Թվով 17 այդպիսի լուսանկար կա նրա էջում:
Ուշագրավ են նրա լուսանկարների մեկնաբանությունները հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների կողմից: Տպավորություն է, թե թաղապետը գեղեցկության մրցույթի մասնակից է և նպատակ ունի Ֆեյսբուքում «լայքեր հավաքել»:
«Մեր սիմպո թաղապետը, պաչիկ», «Նայեք ինչ սիրուն ղեկավար ա ղեկավարում, տեսքը սենց պետք ա լինի, ոչ թե…», «Աշխարհի ամենասիրուն թաղապետը», «Համաձայն եմ, շատ լավն ա, մերն ուրիշ ա, բոլորից լավն ա», «Երիտասարդ, համեստ, կրթված, զարգացած, համ էլ գեղեցիկ»,- գրում են օգտատերերը, և ոչ մի խոսք նրա արած գործերի մասին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում