ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա:
ՀՔԾ-ից հայտնում են, որ այս դեպքի առնչությամբ, Հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 15.03.2017թ.-ին «Արմավիր» ՔԿՀ-ի մի քանի աշխատակիցներ նույն հիմնարկի պատժախցերից մեկում մահակներով ծեծի են ենթարկել իրեն այն բանի համար, որ ինքը նախորդ օրը հայհոյանքներ է տվել ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկին: Դատապարտյալը հայտնել է նաեւ, որ շուրջ 7 օր գտնվել է պատժախցում, իսկ հիմնարկի բժիշկը, չնայած իր խնդրանքներին, ծեծի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներն այդպես էլ չի արձանագրել:
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: