Այսօր «Հրապարակ» թերթը կրկին անգամ անդրադարձել էր Արարատի մարզում տիրող խառնաշփոթ իրավիճակին: Այս անգամ ևս ընգծելով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի վերաբերմունքը «Ծառուկյան դաշինք»-ի անդամների նկատմամբ:
Mnews.am-ը կապ հաստատեց Նոր Խարբերդի համայնքապետ Կամո Կակոյանի հետ և փորձեց անդրադառնալ «Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ» հրապարակմանը, ով լսելով հարցը, հերքեց լուրը և հավելեց հետևյալը. «Գրիգորյանների հետ իմ հարաբերությունները շատ ջերմ է, նույնիսկ ավելին երբևիցե չի եղել դեպք, որ խնդրով մոտենամ և մերժվեմ, ընդհակառակը միշտ ընթացք է տրվել գործին: Եվ բացի դա, այն շինարարական աշխատանքները, որը կապվում է իմ և մարզպետի հետ, իրականությանը չի համապատասխանում:
Ասեմ ավելին, ինձ ոչ-ոք չի մոտեցել և չի զգուշացրել: Գրիգորյան եղբայրները մարզում ունեն բարձր վարկանիշ, չգիտեմ ում մտահղացումն է անընդհատ իրենց անունը կապեն այս կամ այն վատ իրադարձությունների հետ»-,իր խոսքում նշեց համայնքապետը։
Նոր Խարբերդ համայնքում այս պահի դրությամբ ասֆալտապատման աշխատանքներ են իրականանում մարզպետի նախաձեռնությամբ և միջնորդությամբ: